Դատապարտում ենք․ Ուկրաինան մեկնաբանել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները

Ուկրաինան դատապարտում է Վրաստանում մարդու իրավունքների ոտնահարումը և խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը։ ըստ УНИАН գործակալության՝դրա մասին ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։


Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը և դադարեցնել Ուկրաինային ներքին գործընթացների մեջ ներքաշելը։


Հայտարարության մեջ միաժամանակ մերժվում է «առասպելական ուկրաինական սցենարի» մասին հռետորաբանությունը և քննադատում վրացական իշխանությունների գործողությունները, որոնք հիշեցնում են «բելառուսական սցենարը»։