Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմի գործոն չկա․ Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին՝ նշելով, թե դրանք ընթանում են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև։ Այս մասին հայտնում է APA գործակալությունը։


 Հաջիևն ասել է, որ բաց են մնում որոշակի հարցեր, որոնք նույնպես քննարկվում են աշխատանքային կարգով. «Երկու երկրների միջև այլևս պատերազմի գործոն չկա: Ադրբեջանը լիովին ապահովել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Հայկական օկուպացիոն ուժերը նույնպես դուրս են բերվել Ադրբեջանի տարածքից»։