Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադրբեջանն ու Հայաստանը միջնորդի կարիք չունեն խաղաղ բանակցություններ վարելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական և աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Բաքուն և Երևանը խաղաղ բանակցություններ են վարում, և այստեղ երրորդ կողմերի մասնակցության կարիք չկա: Ընդհակառակը՝ տարածաշրջանի գործերին այլ կողմերի միջամտությունը վնասում է հարաբերությունների կարգավորմանը»,- հավելել է նա։