Ադրբեջանում առաջարկվում է նվազեցնել զորակոչային տարիքի վերին շեմը՝ 35-ից դարձնելով 30

Ադրբեջանում առաջարկվում է նվազեցնել զորակոչային տարիքի վերին շեմը՝ 35-ից դարձնելով 30։ Սա արտացոլված է «Զինվորական պարտավորությունների և զինվորական ծառայության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններում։


Գործող օրենքի համաձայն՝ զորակոչիկները 18-ից 35 տարեկան Ադրբեջանի արական սեռի այն քաղաքացիներն են, ովքեր անցել են կամ պետք է անցնեն նախնական զինվորական հաշվառում և չեն անցել ժամկետային իսկական զինվորական ծառայություն։ Փոփոխությունների համաձայն՝ զորակոչիկ կհանդիսանան 18-ից 30 տարեկան Ադրբեջանի արական սեռի այն քաղաքացիները, ովքեր անցել են կամ պետք է անցնեն նախնական զինվորական հաշվառում և չեն անցել ժամկետային իսկական զինվորական ծառայություն։