«ԱՄՆ ընտրություններում պարտված վարչակազմը փչացնում է հարաբերությունները Վրաստանի հետ». Պապուաշվիլի

ԱՄՆ վարչակազմը, որ պարտվել է ընտրություններում, ամերիկյան ժողովրդի անունից փչացնում է հարաբերությունները այնպիսի կարևոր գործընկերոջ հետ, ինչպիսին Վրաստանն է։ Այս մասին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից վրացի պաշտոնյաների նկատմամբ վիզային սահմանափակումներ սահմանելը։


«Սա ընտրություններում պարտված վարչակազմն է: Նրանց մանդատը մոտենում է ավարտին, բայց, այնուամենայնիվ, ամերիկյան ժողովրդի անունից նրանք փչացնում են հարաբերությունները այնպիսի կարևոր գործընկերոջ հետ, ինչպիսին Վրաստանն է, և դա, իհարկե, շատ մտահոգիչ է»,- հայտարարել է Պապուաշվիլին: