Միխեիլ Կավելաշվիլին դարձավ Վրաստանի վեցերորդ նախագահը․ ով է նա

Վրաստանի վեցերորդ նախագահը կդառնա Միխեիլ Կավելաշվիլին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ նա 224 քվե է ստացել։


Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին:


Կավելաշվիլին նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ֆուտբոլային կարիերան ավարտել է 2006 թվականին: Իր կարիերայի ընթացքում դարձել է Ռուսաստանի և Շվեյցարիայի չեմպիոն։ Ֆուտբոլային կարիերան ավարտել է 2006 թվականին: Նա Չունի բարձրագույն կրթություն, ինչը խանգարեց նրան 2015 թվականին հավակնել Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնին:


2016 թվականից պատգամավոր է «Վրացական երազանք»-ից։ 2022 թվականից նա ներկայացնում է «Ժողովրդի իշխանություն» քաղաքական խումբը, որը հայտնի է իր պահպանողական և ավանդապաշտ դիրքորոշմամբ: Կավելաշվիլին ամուսնացած է, ունի չորս երեխա։