Բաքվում ԱՄՆ դեսպանատունը ադրբեջանական լրատվամիջոցին մեղադրել է կեղծիք տարածելու մեջ

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը ադրբեջանական Report լրատվամիջոցին մեղադրել է կեղծիք տարածելու մեջ՝ նշելով, որ ռեսուրսն իր հոդվածում չի հրապարակել այն, ինչ իրականում իրենք պատասխանել են Ադրբեջանի մշակութային ժառանգությանը ԱՄՆ աջակցության մասին հարցին։


Դեսպանատան պատասխանում ասվում է, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը բազմիցս օգնություն է առաջարկել Ադրբեջանի մշակութային ժառանգությունը վերականգնելու համար, սակայն Ադրբեջանի կառավարությունը վերջնարդյունքում թույլ չի տվել այդ նախագծերից ոչ մեկի իրագործումը։