«Վրաստանը կարևոր գործոն է Կովկասի համար պայքարում». Ալիևը հավանություն է տվել նաև USAID-ն արգելելու ՌԴ որոշմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանն անվանել է «կարևոր գործոն Կովկասի համար պայքարում», որը մղում է Արևմուտքը։


Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը շահագրգռված է Վրաստանում կայուն քաղաքական իրավիճակով:


«Դարեր շարունակ մեր ժողովուրդներն ապրել են խաղաղության և ներդաշնակության մեջ: Ուստի Վրաստանի ապակայունացումը կամ ապակայունացման վտանգը որքան վնասակար է Վրաստանի համար, նույնքան էլ Ադրբեջանի համար»,- ասել է Ալիևը Կիսելյովին տված հարցազրույցում։


Ալիևը հայտարարել է նաև Վրաստանի ներքին գործընթացների վրա արևմտյան երկրների զգալի արտաքին ազդեցության մասին՝ նշելով արտերկրից ֆինանսավորվող հազարավոր ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը։


Ալիևը հավանություն է տվել նաև USAID գործունեությունը արգելելու Ռուսաստանի որոշմանը։