Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ էլեկտրաէներգիա արտահանել Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է «Ինտեր ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի անդամ Ալեքսանդրա Պանինան «Վերականգնվող էներգիան Ռուսաստանում» համաժողովի շրջանակներում։
«Պատասխան ենք ստացել: Ադրբեջանը պատասխանել է, որ կարող
է շտապ օգնություն ցուցաբերել 250-300 ՄՎտ չափով։ Վրաստանը պատասխանել է՝ ըստ իրավիճակի։ Նրանք նախապես չեն կարող խոստանալ, բայց կախված իրավիճակից՝ որոշում կկայացնեն»,- ասել է նա:
«Ադրբեջանից եղել են»,- հավելել է Պանինան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ երկրներից արդեն եղե՞լ են էլեկտրաէներգիայի մատակարարումներ Ռուսաստանի
Դաշնություն։