Ադրբեջանում 2023 թ. նոյեմբերից տասնյակ լրագրողներ ու բլոգերներ են ձերբակալվել. այս փաստից հանրության ուշադրությունը շեղելու փորձը վախկոտություն է. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն

Ադրբեջանում ԱՄՆ դեպանատունը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը ազատ ԶԼՄ-ներին և քաղհասարակությանը ճնշելու համար և այս փաստերից ադրբեջանական հանրության ուշադրությունը շեղելու փորձերն անվանել վախկոտություն:


«Ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ Ադրբեջանի կառավարության ճնշումների միջազգային քննադատությունը մի բանի արդյունք է. կառավարության ճնշումների ազատ լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության նկատմամբ:


Փաստ է, որ 2023 թվականի նոյեմբերից գրեթե երեք տասնյակ լրագրողներ ու բլոգերներ են ձերբակալվել։ Արդյո՞ք «վախկոտություն» է հարցնել՝ ինչո՞ւ: Թե՞ իրական «վախկոտությունը» ադրբեջանական հանրության ուշադրությունն այս փաստերից շեղելու փորձն է։  


Սա Մեդիագրագիտության շաբաթ է. մի մոռացեք փնտրել տեղեկատվության տարբեր աղբյուրներ, կասկածի տակ դնել նարատիվները և պահպանել զգոնությունը,  որպեսզի չընկնեք մոլորության մեջ»,- ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:


Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է այս հայտարարությանը և ԱՄՆ-ին մեղադրել «երկակի ստանդարտներ կիրառելու» մեջ: