Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրին, որի նկատմամբ սահմանվել են ԱՄՆ պատժամիջոցներ, նշանակել է փոխվարչապետ։ Կառավարության աշխատակազմից հայտնում են, որ հրամանը ստորագրվել է այսօր՝ դեկտեմբերի 20-ին։
«Իրակլի Կոբախիձեն համապատասխան հրամանը ստորագրել է այսօր»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Այս որոշումից հետո Վրաստանը կունենա երեք փոխվարչապետ՝ առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին և ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։