Թուրքիայում գրանցվել է պատմության մեջ ծնելիության ամենացածր ցուցանիշը

Օրերս Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշն անդրադարձել էր երկրում առկա ծնելիության մակարդակին:


Նրա խոսքով՝ այն այժմ հասել է 1.51 գործակցի, ինչն էլ Թուրքիայի պատմության մեջ ամենացածր ցուցանիշն է:


Թեմայի կարևորության և դրա ծայրահեղության մասին փաստում է այն, որ դրան անդրադարձել է նաև երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը:


«Սա Թուրքիայի համար գոյաբանական աղետ է, սպառնալիք»,-զգուշացրել է թուրք առաջնորդը:


Նշենք, որ ամբողջ աշխարհում ծնելիության միջին մակարդակը կամզում է  2.32 գործակից:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել հնարավորինս շատ երեխաներ ունենալ՝ կանանց հորդորելով նվազագույնը 3 երեխա ունենալ։


Նա նաև դեմ էր արտահայտվել աբորտներին։ Իսկ 2014թ. իր ելույթներից մեկում հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ: