Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանի կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի գրանցումը Բարձրագույն կրթության որակի զարգացման անկախ գործակալությունների եվրոպական ռեգիստրում (EQAR) կասեցվել է։
Սա լուրջ ազդանշան է, որը կարող է ազդել վրացական կրթական չափորոշիչների և դիպլոմների միջազգային ճանաչման վրա, կարծում են փորձագետները, փոխանցում է GeorgiaNews-ը։
Ըստ պարզաբանման՝ կասեցումն ուժի մեջ է մինչև բողոքի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը կամ այն ներկայացնելու ժամկետի լրանալը։ Դրանից հետո կենտրոնը կա՛մ կհանվի գրանցամատյանից, կա՛մ կվերականգնի գրանցումը։