Վրաստանի նախագահը պետք է որոշի՝ ցանկանում է իր կյանքը շարունակել ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ. Կոբախիձե

Վրաստանի նախագահը պետք է որոշի՝ ցանկանում է իր կյանքը շարունակել ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ անդրադառնալով փաստին, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին չի ցանկանում մինչև դեկտեմբերի 29-ը  վայր դնել լիազորությունները և լքել նստավայրը։


«Կարծում եմ, որ նա բավականաչափ ողջախոհություն ունի, որպեսզի չխախտի քրեական օրենսգրքի նորմերը. ոչ ոք չի ուզում 72-ամյա կնոջը բանտ ուղարկել, բայց նման գործողություններով նա փաստի առաջ կկանգնեցնի բոլորին, ովքեր իր հետ կլինեն նստավայրում», - ասել է վարչապետը: