Կործանվել է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը

AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, ընկել է Ակտաու քաղաքից 3 կմ հեռավորության վրա։


 

Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառը եղել է ինքնաթիռի և թռչունների երամի բախումը, հայտնում է ընկերությունը։


 

Կործանված ինքնաթիռում եղել են 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Կործանման վայր են ժամանել Ղազախստանի ԱԻՆ-ի անձնակազմի 52 մարդ և 11 միավոր տեխնիկա։