Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ինքնաթիռում գտնվելիս զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին։
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում։ Նա հայտարարել է, որ չի կարողանա մասնակցել գագաթնաժողովին և որոշել է վերադառնալ։
Պետությունների ղեկավարները ցավակցություն են հայտնել միմյանց, ավիաաղետի հետևանքով զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին, որոնց թվում են եղել Ադրբեջանի, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիներ, և տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Ադրբեջանին ցավակցություն են հայտնել նաև Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը և Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը։