Ռոսավիացիան՝ Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանման պատճառների մասին

Ռոսավիացիան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ AZAL ինքնաթիռը բախվել է թռչունների երամին։


«Այսօր Մոսկվայի ժամանակով մոտ 09:30-ին Կասպից ծովի արևելյան ափի շրջանում ղազախական Ակտաուի օդանավակայանում վայրէջք կատարելիս ադրբեջանական AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը բախվել է գետնին։ Փոխադրողը չվերթ է իրականացրել Բաքվից Գրոզնի։ Նախնական տվյալներով՝ թռչունների հետ բախումից հետո, օդանավում արտառոց իրավիճակի պատճառով, նրա հրամանատարը որոշում է կայացրել «գնալու» պահեստային օդանավակայան. նա ընտրել է Ակտաուն: Ղազախստանի Հանրապետության օպերատիվ ծառայությունները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում։ Ռոսավիացիան կապի մեջ է AZAL ավիափոխադրողի, Ադրբեջանի և Ղազախստանի ավիացիոն իշխանությունների հետ»,- ասվում է տեղեկատվության մեջ։