Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են մարդատար ինքնաթիռի կործանման հետ կապված զարգացումները։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։


Երկու երկրի արտգործնախարարությունների ղեկավարներն ընդգծել են ինքնաթիռի կործանման բոլոր պատճառները պարզելու անհրաժեշտությունը։