Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վրաստանի նորանշանակ արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի շահերը երբեք փոխզիջման առարկա չեն լինի որևէ մեկի հետ հարաբերություններում: Այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
«Ոչինչ չի կարող փոխվել մեր ցանկության մեջ, մեր ձգտումներում առ այն, որ Վրաստանի շահերը, անվտանգությունն ու կայունությունը, հնարավորինս պաշտպանված լինեն: Եթե ինձ ասեք, որ Վրաստանի շահը փոխզիջումն է, որին պետք է գնա կառավարությունը, նման փոխզիջումն անհնար կլինի»,- ասել է երկրի ԱԳ նախարարը: