Ադրբեջանի նախագահ Իլհամ
Ալիևը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է
Հայաստանի Հանրապետության սպառազինմանը և նորից պայման առաջադրել՝ պահանջելով դադարեցնել Հայաստանին զինելը:
«Ֆրանսիան և զենք
մատակարարող այլ երկրները պետք է խզեն ռազմական պայմանագրերը Հայաստանի հետ։
Զենքը, որը մատակարարվել է Հայաստանին, պետք է վերադարձվի: Սա մեր պայմանն է։
Ով ինչպես ուզում է, թող
հասկանա։ Ես իմ խոսքն ասել եմ, և նրանք գիտեն, և նրանք, ովքեր կանգնած են նրանց
հետևում, գիտեն, որ եթե մենք ինչ-որ բան ենք ասում, ապա շատ լուրջ ենք վերաբերվում
հարցին»,- հայտարարել է Ալիևը:
Նա
անդրադարձել է Հայաստանի ներկայիս ղեկավարի՝ 2018-2019թթ. ելույթներին և ասել. «Հայաստանի
ներկայիս ղեկավարը, ինչպես ես արդեն ասել եմ, ցանկանում է ներկայանալ խաղաղության
աղավնու կերպարով։ Բայց նայեք նրա ելույթները 2018-2019 թվականներին, որոնք հիմա
ոչ ոք չի ցանկանում հիշել։ Նույնիսկ նրա ընկերները Ֆրանսիայում չեն ցանկանում հրաժարվել
նրանից»։
Նրա խոսքով՝ Հայաստանում գոյություն ունի
«Ֆաշիզմի գաղափարախոսություն»: «Դրա կրողներն են ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև
Հայաստանի իշխանությունը։ Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ մենք պարզապես չենք հետևելու
դրան։ Հայաստանը պետք է դադարեցնի զինվելը»,- հայտարարել է Ալիևը։