Զանգվածային նախազգուշական գործադուլ՝ Վրաստանում. ինչ են պահանջում մասնակիցները

Վրաստանում տեղի է ունենում տարբեր ընկերությունների ու կազմակերպությունների աշխատողների, ինչպես նաև նրանց ղեկավարության նախազգուշական գործադուլ՝ ցույց տալու համար, թե ինչի կարող է բախվել պետությանը մեկուսացման դեպքում։


«Տնտեսական լճացում, փակ ձեռնարկություններ, աղքատություն և գործազրկություն: Իսկ սպառնալիքն ու լուծումը բոլորի համար ընդհանուր է՝ նոր ընտրություններ և ձերբակալվածների (ակցիաների մասնակիցների) ազատ արձակում»,- ասվում է գրառման հեղինակների հայտարարության մեջ։


Գործադուլին քաղաքացիների մասնակցության կոչը տարածվել է սոցիալական ցանցերի միջոցով՝ Protest 24 հարթակով։


Տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ հարյուրավոր ընկերություններ մտադրություն են հայտնել մասնակցելու գործադուլին, որը կտևի մի քանի ժամ։


Երկրի խոշորագույն բանկերը՝ «Բանկ Գրուզիա»-ն և «Տի-բի-սի», հայտարարել են, որ չեն խոչընդոտի իրենց աշխատակիցների գործադուլին։


Նախազգուշական գործադուլի մասնակիցներին իր աջակցությունն է հայտնել Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։