Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 50 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը։
Քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը։ Պուտինը դատապարտել է Իսրայելի ռազմական գործողությունը Իրանի դեմ։ Նա Թրամփին տեղեկացրել է նախորդ օրը Իրանի նախագահի և Իսրայելի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին։ Պուտինը Թրամփին հիշեցրել է Ռուսաստանի առաջարկը՝ Իրանի միջուկային դոսյեի շուրջ փոխադարձաբար ընդունելի համաձայնություններ գտնելու վերաբերյալ։
Թրամփը Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը գնահատել է որպես շատ մտահոգիչ։ Նախագահները չեն բացառել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին վերադառնալը։