ԱՄՆ պետքարտուղարը գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է Իսրայել-Իրան հակամարտությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցներ է ունեցել գործընկերների հետ՝ քննարկելով Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ հարցեր։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը։


Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմիի հետ հեռախոսազրույցում Ռուբիոն անդրադարձել է Իսրայել-Իրան շարունակվող հակամարտությանը: Պետքարտուղար Ռուբիոն և արտաքին գործերի նախարար Լեմին վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ մնալ սերտ կապի մեջ և խրախուսել այնպիսի դիվանագիտական ​​ուղի, որը կապահովի, որ Իրանը երբեք չմշակի միջուկային զենք:


Մարկո Ռուբիոն Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ հեռախոսազրույցում ևս քննարկել է Իսրայել-Իրան հակամարտությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ սերտ կապ պահելու դաշնակիցների և գործընկերների հետ։


Ռուբիոն նաև հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում զարգացող իրավիճակին: Կողմերը համաձայնել են շարունակել սերտ համագործակցությունը՝ խրախուսելու դիվանագիտական ​​ուղին, որը կապահովի Իրանի կողմից միջուկային զենք չմշակելը: