Թրամփը Թեհրանին երկու շաբաթ ժամանակ է տվել մտածելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են Իրանին տալ «առավելագույնը» երկու շաբաթ՝ դիվանագիտական ճանապարհով Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի կարգավորման փորձ կատարելու համար՝ կանխելով Վաշինգտոնի հարվածները Իսլամական Հանրապետությանը։


«Մենք նրանց ժամանակ ենք տալիս։ Կտեսնենք, թե որքան կլինի այդ ժամանակահատվածը։ Բայց ես նրանց ժամանակ եմ տալիս։ Կասեի, որ երկու շաբաթը կլիներ առավելագույնը», - լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը


Հիշեցնենքմ որ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հունիսի 19-ին լրագրողների համար նախատեսված կանոնավոր ճեպազրույցում ընթերցել է Թրամփի հակիրճ գրավոր հայտարարությունը, որում ասվում էր, որ ամերիկացի առաջնորդի կարծիքով՝ կան հնարավորություններ Թեհրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական փոխգործակցության համար, և երկու շաբաթվա ընթացքում Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն հարվածներ կհասցնի Իրանին։