Մերձավոր Արևելքի խուլիգան Իրանը պետք է խաղաղության գա. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակվի, Իրանի վրա հաջորդ հարձակումները կարող են շատ ավելի ցավոտ լինել։


«Մերձավոր Արևելքի խուլիգան Իրանը պետք է խաղաղության գա։ Հակառակ դեպքում, հաջորդ հարձակումները շատ ավելի մեծ և հեշտ կլինեն», - ասել է Թրամփը ազգին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է ամերիկյան հեռուստաալիքներով։