Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ զինվորականները ոչնչացրել են Իրանի միջուկային օբյեկտները՝ դա անվանելով «ճշգրիտ եզրույթ»։ Նա այս մասին գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
«Ինչպես ցույց են տալիս արբանյակային նկարները, Իրանի բոլոր միջուկային օբյեկտներին հասցվել է հսկայական վնաս։ Ոչնչացում. սա ճշգրիտ եզրույթն է»,- ասել է Թրամփը։
Ամերիկացի առաջնորդը նաև հնարավոր է համարել Իրանում իշխանափոխությունը։
«Քաղաքականապես կոռեկտ չէ օգտագործել «ռեժիմի փոփոխություն» եզրույթը, բայց եթե ներկայիս իրանական ռեժիմը ի վիճակի չէ Իրանը կրկին հսկայական դարձնել, ապա ինչո՞ւ չփոխել ռեժիմը»,- գրել է Թրամփը։