ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, թե Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանին առավելագույնը երկու շաբաթ ժամանակ տալ՝ փորձելու համար Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ստեղծված ճգնաժամը լուծել դիվանագիտական ճանապարհով, պլանավորված ապատեղեկատվական արշավի մաս էին, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ հանրությունը ամերիկացի առաջնորդի խոսքերը ընկալել է որպես դադար՝ դիվանագիտական ջանքերի համար, բայց իրականում դա շեղող մանևր էր,
որը կոչված էր քողարկելու Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու
նախապատրաստությունները: Ընդ որում, գործողության իրական աշխատանքի մասին գիտեին
միայն Սպիտակ տանը և Պենտագոնում մի քանիսը, բարձր ռանգի շատ աշխատակիցներ մնացել
էին անտեղյակ մինչև հարվածի մասին պաշտոնական հայտարարությունը: Գործողության
մեկնարկից առաջ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը խորհրդակցել է ինչպես Իրանի վրա
հարձակման կողմնակիցների, այնպես էլ այդ գաղափարի հակառակորդների հետ:
Բացի դրանից, նշվում է հոդվածում, Թրամփը իրեն իրավունք է վերապահել չեղարկել
գործողությունը մինչև Իրանի օդային տարածք ինքնաթիռների մուտքը։ Վերջնական
որոշումը կայացվել է միջուկային օբյեկտներին հարվածելուց տառացիորեն մի քանի րոպե
առաջ։