Հունաստանը որոշել է հրաժարվել ռուսական որոշ ՀՕՊ համակարգերից
Հունաստանը որոշել է չերկարաձգել ռուսական արտադրության Tor-M1 և Osa զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի (SAM) օգտագործման և տեխնիկական  պայմանագրերը: Այդ մասին գրում է թուրքական մամուլը՝ հղում անելով հունական լրատվամիջոցներին:

Հունական բանակը շահագործում էր 21  միավոր Tor-M1 համալիրներ (դրանք ձեռք են բերվել մոտ 20 տարի առաջ) և 38 OSA ՀՕՊ համակարգեր։ Դրանք հիմնականում տեղակայված են Էգեյան ծովի կղզիներում։

Նշվում է, որ Աթենքը կփորձի փնտրել այս համալիրներին փոխարինելու այլընտրանքներ:

Այս տեղեկությունը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում, քանի որ այդ համակարգերից մի քանիսը տեղակայված են Էգեյան ծովում Հունաստանին պատկանող, իսկ Թուրքիայի կարծիքով դեռևս վիճելի մի քանի կղզիներում:
 
Աղբյուր`    Yeniakit.com

facebook sharing button
twitter sharing button