Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ազգային Ժողովի նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Ազգային Ժողովի նախագահն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն
Պաշտոնական
18:33, 23 август 2021
Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ ԱԺ նախագահը շրջայց է իրականացրել՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը:

Կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տարբեր տարիների պատերազմների մասնակիցների հիմնական ցանկությունը լիարժեք ապաքինումն էր:

Արմեն Մուրադյանը նշել է, որ կենտրոնում բուժում ստացածներից շատերը սեփական կամքի ուժի եւ բուժանձնակազմի ամենօրյա ջանքերի շնորհիվ հրաժեշտ են տվել անվասայլակին, շատերն էլ՝ նորից քայլել են սովորել:

ԱԺ նախագահին հետաքրքրել է զինծառայողների համար նախատեսված գրադարանը, որը հարուստ էր նաեւ մասնագիտական գրականությամբ: ԱԺ նախագահը կարեւորել է կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ կենտրոնում իմաստավորվել է «վերականգնողական» բառը՝ բուժելուն զուգահեռ ցանկացողներին նոր մասնագիտություն սովորեցնելով: Հրաժեշտ տալով հայրենիքի պաշտպաններին՝ ԱԺ նախագահը խոստացավ որոշ ժամանակ անց կրկին այցելել՝ տեսնելու այդ ընթացքում գրանցած հաջողությունները: