Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը. ՆԳՆ

Ադրբեջանական կողմից  փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը. ՆԳՆ
Պաշտոնական
14:27, 07 апрель 2024
Ի լրումն ՀՀ ՊՆ հաղորդագրության, 

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ  ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից  փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։ Տան բնակիչը վնասվածք չի ստացել։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե: