Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը դիմում է ՌԴ-ին 1997թ․-ի պայմանագրի շրջանակներում՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար․ Տեսնայութ

«Քանի որ հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջնակներում՝ ՀՀ սուվերեն տարածքը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանությւան շրջանակներում», - այս մասին, քիչ առաջ, Հանրայինի եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց նաև, որ սա դեռ բանավոր հայատարարություն է, որը գրավոր ընթացակարգ է ստանում։ Արմեն Գրիգորյանի խոսքով Հայաստանն ակնկալում է, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի դաշնակցային պարտավորությունների շրջանակներում՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Հավելյալ քայլեր կձեռնարկվեն նաև ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում նախատեսված գործիքակազմը ակտիվացնելու ուղղությամբ։
«Հայաստանը կարծում է, որ ՌԴ և ՀԱՊԿ-ի միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, բայց եթե չկարողանանք ստեղծված իրավիճակը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերին դիմել, այսինքն՝ միջազգային այլ գործընկերներին դիմել», - ասաց Արմեն Գրիգորյանը