Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Հարությունյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում

Արմեն Հարությունյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում
Պաշտոնական
17:57, 30 ноябрь 2021
Բարձրագույն դատական խորհրդը նոյեմբերի 15-ին նոր որոշում է ընդունել, որում մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

1. Արմեն Հրանտի Հարությունյանին նշանակել Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում` հինգ տարի ժամկետով»:

Նշենք, որ նա նախկինում զբաղեցրել է դատախազի տեղակալի պաշտոնը: