Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնել Սանոսյանն հարգանքի տուրք է մատուցել 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին

Գնել Սանոսյանն  հարգանքի տուրք է մատուցել 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին
Պաշտոնական
16:57, 07 декабрь 2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում հարգանքի տուրք է մատուցել 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին։ 
 
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիմա, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ԱԻՆ պաշտոնյաներ, ավագանու նորընտիր անդամներ։

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը կատարեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ աղետի անմեղ զոհերի, ապա աղոթք բարձրացվեց առ Աստված՝ երկրաշարժի զոհերի հոգիների խաղաղության համար։ 

Հոգեհանգստյան կարգից հետո նախարարը ծաղկեպսակ է խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին: