Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիայի նախագահը հավատարմագրերի հանձնման առիթով ընդունել է ՀՀ նորանշանակ դեսպանին

Գերմանիայի նախագահը հավատարմագրերի հանձնման առիթով ընդունել է ՀՀ նորանշանակ դեսպանին
Պաշտոնական
13:21, 15 декабрь 2021
Դեկտեմբերի 14-ին ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ընդունել է ՀՀ նորանշանակ դեսպան Վիկտոր Ենգիբարյանին՝ հավատարմագրերի հանձնման առիթով:
 
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ դաշնային նախագահը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք և հաջողություն իր առաքելության ընթացքում:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Ենգիբարյանը նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջև բարեկամական կապերի հետագա ամրապնդման նպատակով:
 
Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական, մշակութային և մի շարք այլ ոլորտներում հայ-գերմանական համագործակցության զարգացման հեռանկարները:
 
Դեսպան Ենգիբարյանը պատասխանել է Գերմանիայի նախագահի մի շարք հարցերին: