Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունն այսօր մարզպետներ կնշանակի

Կառավարությունն այսօր մարզպետներ կնշանակի
Պաշտոնական
10:21, 13 январь 2022
Կառավարության՝ այսօր տեղի ունենալիք նիստի օրակարգում են  Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանին ազատելու եւ նրա փոխարեն Սեդրակ Թեւոնյանին նշանակելու հարցերը: Ս. Թեւոնյանը, նշենք, Արարատի գործող մարզպետի որդին է: 
 
Կառավարոության նիստի օրակարգային հարցերից մեկով էլ նախատեսվում է Ռազմիկ Պետրոսյանին ազատել Արագածոտնի մարզպետի պաշտոնից: Նրա փոխարեն, կառավարության մեկ այլ որոշմամբ, մարզպետ կնշանակվի Սերգեյ  Մովսիսյանը: Մովսիսյանն ու Սեդրակ Թեւոնյանը, հիշեցնենք, օրերս վայր էին դրել ԱԺ պատգամավորի մանդատները: Վերջիններս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ էին: