Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էդգար Հակոբյանը կվերցնի պատգամավորական մանդատը. ՀԺ

Էդգար Հակոբյանը կվերցնի պատգամավորական մանդատը. ՀԺ
Քաղաքականություն
16:25, 05 январь 2022
Ինչպես արդեն հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավոր՝ Սեդրակ Թևոնյանը և Սերգեյ Մովսիսյանը, վայր են դրել պատգամավորական մանդատները։

Նրանց փոխարեն մանդատներ կստանան Լիլիթ Կիրակոսյանը և Էդգար Հակոբյանը։ Վերջինս «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ պատրաստվում է վերցնել մանդատը։ 

Նշենք, որ Էդգար Հակոբյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խորհրդի նախագահն է, «Ազգ-բանակ» կամավորական միության համահիմնադիրը։ 

Հիշեցնենք, որ երեկ մեզ հետ զրույցում Երևանի ավագանու անդամ Լիլիթ Կիրակոսյանը նույնպես հաստատել էր, որ վերցնելու է մանդատը։