Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այո, վերցնելու եմ իմ պատգամավորական մանդատը. Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար. ՀԺ

Այո, վերցնելու եմ իմ պատգամավորական մանդատը. Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար. ՀԺ
Քաղաքականություն
19:35, 29 октябрь 2021
Այո, ես վերցնելու եմ իմ պատգամավորական մանդատը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Միքայել Թումասյանը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը մանդատը վայր է դրել: Ըստ համամասնական ցուցակի՝ հաջորդը հենց Թումասյանն է:
 
Հարցին՝ ո՞ր հանձնաժողովում է պատկերացնում իր աշխատանքները, ի՞նչ նախագծեր է ներկայացնելու, Թումասյանն ասաց՝ հանձնաժողովի մասով դեռ հստակ ոչինչ չի կարող ասել:

«Ես մայրաքաղաքի հետ կապված հարցեր եմ հիմնականում բարձրաձայնելու: Քանի որ աշխատելով վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում՝ ավելի խորքային եմ դրանց տիրապետում: Արդեն նախագիծ ունեմ մշակած Երևանին վերաբերող, սակայն փակագծերը չեմ ուզում հիմա բացել»,- ասաց նա:
Հարցին՝ ո՞վ է իրեն փոխարինելու Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում, Թումասյանն ասաց՝ տեղյակ չէ: