Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը շուտով աշխատանքի կանցնի ՊՆ-ում

Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը շուտով աշխատանքի կանցնի ՊՆ-ում
Պաշտոնական
20:00, 05 январь 2022
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, շուտով Արագածոտնի մարզում նոր մարզպետ կնշանակվի։ Սակայն Արագածոտնի ներկայիս մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը կանցնի այլ աշխատանքի։

Civic.am-ի ունեցած տեղեկություններով Ռազմիկ Պետրոսյանը աշխատանքի կանցնի ՊՆ-ում։

Նշենք, որ Ռազմիկ Պետրոսյանն ունի փառահեղ մարտական ուղի։ Նա մասնակցել է Արցախյան երեք պատերազմներին և սահմանային ցանկացած լարվածության դեպքում անկախ նրանից ինչ կարգավիճակում է եղել, մշտապես առաջիններից է, որ իր ջոկատով մեկնել է առաջնագիծ։