Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկը ստացել եմ Նիկոլ Փաշինյանից. Ռազմիկ Պետրոսյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ․ ՀԺ

Առաջարկը ստացել եմ Նիկոլ Փաշինյանից. Ռազմիկ Պետրոսյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ․ ՀԺ
Պաշտոնական
15:19, 27 октябрь 2021
Արագածոտնի մարզպետ է նշանակվելու «Ազատամարտիկների դաշինք» միության անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը: 

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց ինքը Պետրոսյանը: 

«Առաջարկն այսօր եմ ստացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից»,- տեղեկացրեց նա: 

Նշենք, որ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի փոխմարզպետն է: Նա այդ պաշտոնին նշանակվել է 2020 թվականի հոկտեմբերի 30-ին: Պետրոսյանն անկուսակցական է: