Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամբողջությամբ սուտ է. Ռազմիկ Թևոնյանը՝ Արարատում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու և «Ավշարի Արայիկի» դեմ պայքարելու մասին

Ամբողջությամբ սուտ է. Ռազմիկ Թևոնյանը՝ Արարատում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու և «Ավշարի Արայիկի» դեմ պայքարելու մասին
Քաղաքականություն
20:45, 10 сентябрь 2021
«Իմ հրաժարականի տակ պետք չէ քաղաքական տողատակեր փնտրել։ Ամբողջովին սուտ է: Ասում են, թե Տիգրանաշենը իշխանությունը գաղտնի հանձել է։ Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ նման բան չկա ու չի լինի»,-այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց երեկ մարզպետի պաշտոնից ազատման դիմում ներկայացրած Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: 
 
Մեր այն հարցին, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Ռազմիկ Թևոնյանը պատրաստվում է մասնակցել Արարատ քաղաքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ պայքարելով Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արո) դեմ, մարզպետն ասաց․
«Ես չգիտեմ՝ մամուլին որտեղից այսքան սուտ տեղեկություններ։ Այս տեղեկությունը նույնպես ամբողջությամբ սուտ է։ Լրագրողները կարող էին զուտ հաշվի առնել հետևյալ փաստը, որ ես Արալեզ համայնքի գրանցում ունեմ, իսկ Արալեզը խոշորացման հետևանքով կմիավորվի Վեդիին։ Գոնե միայն այս պատճառով ես չեմ կարող առաջադրվել Արարատ քաղաքում։ Բացի դա, երբեք նման բան չի էլ քննարկվել»:

Ինչ վերաբերում է վերջին օրերին, հատկապես Արարատի մարզում, խաղողագործների դժգոհություններին, Ռազմիկ Թևոնյանն ասաց. «Անկախ նրանից, մարզպետ եմ, թե՝ ոչ, ես միշտ կշարունակեմ աջակցել ու կանգել քաղաքացու կողքին։ Լիահույս եմ, որ Կառավարությունը հօգուտ քաղաքացու խնդրի լուծում կգտնի»։
 
 Նշենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չի ստորագրել նրա ազատման դիմումը։
 
Լիլիթ Թադևոսյան