Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի ԿԲ-ն Հայաստանին է դիմել ռուսական «Միր» համակարգը կասեցնելու համար

Ուկրաինայի ԿԲ-ն Հայաստանին է դիմել ռուսական «Միր» համակարգը կասեցնելու համար
Պաշտոնական
13:31, 10 март 2022
Բացի Հայաստանից, Ուկրաինայի կենտրոնական բանկը նույն հարցով դիմել է ռուսական «Միր» վճարային համակարգն ընդունող այլ երկրների ևս։  

Դրանց թվում են Թուրքիան, Տաջիկստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Վիետնամը։ 

Ուկրաինայի ԿԲ-ն այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել։

Նշվում է, որ խոսքը և՛ բանկոմատների ու վճարային տերմինալներով գործառույթների, և՛ առցանց գնումների մասին է։ 

Ըստ ուկրաինական կողմի՝ սրանով նպատակ է դրվում ավելի ուժեղացնել Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցները։

Նշված երկրներից ոչ մեկը, այդ թվում՝ Հայաստանը, դեռ չի արձագանքել Ուկրաինայի ԿԲ-ին։

Աղբյուր՝ SputnikArmeniaAgency