Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռումինիայի դեսպան Կոռնել Իոնեսկուին. տեսանյութ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոռնել Իոնեսկուին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հարգանքի և դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռումինական հարաբերությունների առավել զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և մարտահրավերների շուրջ: Քննարկում է ծավալվել հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շուրջ, նշվել, որ այն կարևոր հարթակ է՝ մի շարք ոլորտներում երկկողմ կապերի նոր հնարավորությունները զարգացնելու համար։

Երկուստեք բարձր է գնահատվել հայ համայնքի դերը Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում և կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում: