Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են համահայկական եւ համայնքային հարցերին վերաբերող մանրամասներ․ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետին

Քննարկվել են համահայկական եւ համայնքային հարցերին վերաբերող մանրամասներ․ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետին
Պաշտոնական
18:29, 09 июнь 2022
Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանին:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախ է նման պաշտոնում տեսնել մեր հայրենակցին:

Կողմերը քննարկել են համահայկական եւ համայնքային հարցերին վերաբերող մանրամասներ:

Հանդիպմանը կարեւորվել է Հայաստանի՝ ընտրված կին պաշտոնյաների հետ քաղաքապետի փոխգործակցությունը եւ այդ համատեքստում առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը: