Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի հոգևոր առաջնորդը թվիթերյան գրառմամբ կրկնել է հայ-իրանական սահմանի փակման անհնարինության մասին հայտարարությունը

Իրանի հոգևոր առաջնորդը թվիթերյան գրառմամբ կրկնել է հայ-իրանական սահմանի փակման անհնարինության մասին հայտարարությունը
Պաշտոնական
13:05, 20 июль 2022
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին թվիթերում գրառմամբ կրկնել է Իրանի դիրքորոշումը, որը հայտնել է Էրդողանի և Պուտինի հետ հանդիպմանը։

«Իսլամական Հանրապետությունը երբեք չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը»,- շեշտել է Այաթոլլահ Խամենեին։