Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրաչյա Առաքելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային բաժնի պետ

Հրաչյա Առաքելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային բաժնի պետ
Պաշտոնական
12:46, 24 август 2022
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Հրաչյա Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ՝ ազատվելով Շիրակի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։