Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հովհաննես Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ

Հովհաննես Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ
Պաշտոնական
11:55, 17 октябрь 2022
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Գագիկ Ասլանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնից:

Մեկ այլ հրամանագրով՝ Հովհաննես Վարդանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Հովհաննես Վարդանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ»,- ասված է Վահագն Խաչատուրյանի հրամանագրում: