Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում
Պաշտոնական
13:22, 24 октябрь 2022
Հոկտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Վատիկանում: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Այցի շրջանակներում նախատեսված են նախարար Միրզոյանի հանդիպումները Սուրբ Աթոռի ու Մալթայի Ինքնիշխան Ուխտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ 

Սանտա Մարիա Մաջիորե պապական տաճարում Արարատ Միրզոյանը ներկա կգտնվի  «Խաղաղություն Հայաստանին» խորագրով պատարագին: