Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը. Ալեն Սիմոնյան

Պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը. Ալեն Սիմոնյան
Պաշտոնական
15:30, 01 декабрь 2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Կատարի Պետության Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Կատարում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպում է ունեցել Մաջլիս ալ-Շուրայի փոխնախագահ Համդա բինթ Հասան բին Աբդալռահման Ալ-Սուլեյթիի հետ: Հանդիպմանը մասնակցել են արաբական այլ երկրների խորհրդարանականներ եւԱրաբական Մեհրաբի խորհրդատվական խորհրդի նախագահ, դոկտոր Սաիդ Մոկադեմը:
 
Հանդիպմանը քննարկվել են Կատարի հետ խորհրդարանական ձեւաչափով համագործակցության հնարավոր ուղղությունները: Երկուստեք արձանագրվել է օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների զարգացումը,որն էլ ավելի է ամրացնում երկկողմ միջպետական  կապերը՝ ի նպաստ բարեկամ ժողովուրդներիբարեկեցության: «Վստահ եմ, որ հայ-կատարական փոխհամագործակցությունը զարգացման  եւ ընդլայման մեծներուժ ունի եւ ես՝ որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ, պատրաստ եմ աջակցելու Հայաստան-Կատար փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ ի շահ մեր բարեկամ  ժողովուրդների»,- մասնավորապես,նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
 
Գործընկերները շրջայց են իրականացրել խորհրդարանի շենքում:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Կատարում ՀՀ դեսպանության բացումը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում՝ հավելելով, որ նույն դերակատարումը կունենա Երեւանում Կատարիդեսպանության հիմնումը:
 
Հանդիպման ավարտին կարճ անդրադարձ է եղել նաեւ այս օրերին Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհիգավաթի առաջնությանը:  Հանդիպման մասնակիցները շնորհակալական խոսքեր են փոխանցել Մաջլիս ալ-Շուրայի նախագահ Հասսան բին Աբդուլլա ալ-Ղանիմին առաջնության հրավերի համար: