Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ
Պաշտոնական
18:02, 10 февраль 2023
Փետրվարի 10-ին ընդունել եմ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին` Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։ 
 
Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին իր գործունեության ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել  համագործակցության համար և վստահություն հայտնել, որ այն կշարունակի զարգանալ:

Դեսպանին մաղթել եմ հաջողություն և նորանոր ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում: