Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիան գիտակցում է տարածաշրջանում խաղաղության պահպանման ողջ կարևորությունը. մեկնարկել է Կատրին Կոլոննայի կովկասյան այցը

Ֆրանսիան գիտակցում է տարածաշրջանում խաղաղության պահպանման ողջ կարևորությունը. մեկնարկել է Կատրին Կոլոննայի կովկասյան այցը
Պաշտոնական
10:32, 27 апрель 2023
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան թվիթերյան միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել.

«Բաքու ժամանումով մեկնարկեց իմ կովկասյան այցը Ադրբեջան, Հայաստան, ապա՝ Վրաստան:

Ֆրանսիան գիտակցում է տարածաշրջանում խաղաղության պահպանման ողջ կարևորությունը և վճռական է տրամադրված այս հարցում:

Սա մեսիջ է, որը ես փոխանցելու եմ»։